AM
25 Դեկտեմբեր 2012 - 14:11 AMT

2013-ին ԱՊՀ երկրներից ամենից շատ կհանգստանան Հայաստանում

2013-ին ԱՊՀ երկրներից ամենից շատ կհանգստանան Հայաստանում, իսկ ամենից քիչ՝ Բելառուսում և Ուկրաինայում:

2013-ին Հայաստանում կլինի 21 ոչ աշխատանքային օր.

Հունվարի 1-8-ը՝ Ամանոր և Սուրբ Ծնունդ

Հունվարի 28՝ Հայոց բանակի օր

Մարտի 8՝ Կանանց միջազգային օր

Մայիսի 1՝ Աշխատանքի միջազգային օր

Մայիսի 9՝ Հաղթանակի օր

Մայիսի 28-ը՝ Աառաջին Հանրապետության օր

Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր,

Սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օր:

Ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Բացի այդ ոչ աշխատանքային են համարվում ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող 5 մեռելոց հիշատակաց օրերը:

ԱՊՀ մյուս երկրներում տոնական օրերն ավելի քիչ են՝ Ադրբեջանում՝ 19, Վրաստանում ՝17, Ղազախստանում՝ 15, Տաջիկստանում՝ 15, Ռուսաստանում՝ 15, Մոլդովայում՝ 13, Ղրղզստանում՝ 12, Բելառուսում՝ 12, Ուկրաինայում՝ 10, հայտնում է «Միր» հեռուստաընկերությունը: