Մեքսիկայի մայրաքաղաքում մեկնարկել է պետական «Ինքնակամ զինաթափ եղիր հանուն ընտանիքիդ» ծրագիրը, որի շրջանակներում բնակիչների մոտ պահվող զենքը կարող է փոխարինվել տարբեր օգտակար առարկաներով: Ծրագրի նպատակն է, որպեսզի զենքը չհայտնվի երեխաների, դեռահասների ձեռքում:
Մեծահասակները ատրճանակները և հրացանները փոխանակում են գումարի և համակարգիչների հետ: Երեխաներն այլ կերպ են վարվում: Իրենց խաղալիք ատրճանակների և ավտոմեքենաների համար նրանք կարող են ստանալ տիկնիկներ, ավտոմեքենաներ և հեծանիվներ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:





