AM
25 Դեկտեմբեր 2012 - 13:54 AMT

Երևանի քաղաքապետը պարգևատրել է 37 մանկավարժների

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և Երևանի քաղաքպետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամներին:

Կրթության ոլորտում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Երևանի համար 133 դպրոցի դասվար Սոֆիա Ղուկասյանը, համար 42 մանկապարտեզի փոխտնօրեն Ջուլիետա Թահիանոսյանը և 133 դպրոցի պատմության ուսուցիչ Սուսաննա Խալաթյանը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել նաև 34 մանկավարժների, ովքեր տարբեր մրցույթներում հաղթանակած աշակերտների ուսուցիչներ են, ընթացիկ տարվա լավագույն ցուցանիշներով մանկապարտեզների դաստիարակներ, օրինակելի դասերի հեղինակներ,հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: