AM
26 Դեկտեմբեր 2012 - 06:54 AMT

ԱՄՆ հարավում ձնահյուսի և տորնադոյի պատճառով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 100 հազար մարդ

Ձնահյուսերի պատճառով էլեկտրաէներգիայից զրկված է մոտ 100 հազար մարդ: Ձյան ուժեղ տեղումներ են Տեխասում, Արկանզասում, Օկլահոմայում, Միսսիսիպպիում, Լուիզիանայում և Ալաբամայում: Ամբողջ երկրում հարյուրավոր չվերթեր չեղյալ են հայտարարվել:

Օդերևութաբանների կանխատեսումներով աղետը կշարունակվի առնվազն մի քանի օր: Այսօր ձյան տեղումները կշարունակվեն երկրի արևելքում և հյուսիս-արևելքում, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: