AM
26 Դեկտեմբեր 2012 - 11:55 AMT

Արաֆատի աճյունի հետազոտման արդյունքները կհրապարակվեն փետրվարի վերջում

Յասիր Արաֆատի աճյունի հետազոտման արդյունքները կհրապարակվեն փետրվարի վերջում: Այդ մասին հայտարարել է բժշկական-կենսաբանական դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Ույբան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ բժշկական-կենսաբանական դաշնային գործակալության, հարկավոր է կառուցել «այսպես կոչված նյարդային դոզայի մոդել»:

«Դա մաթեմատիկական մոդել է հաշվարկելու համար կարող էր արդյոք թունավոր նյութի այն քանակը, որ հայտնաբերվել է Արաֆատի հագուստի վրա, մահացու ելք ունենալ»,-ասել է նա: