AM
26 Դեկտեմբեր 2012 - 12:38 AMT

Իսպանիայի ոստիկանությունը թմրանյութ վաճառողների խոշոր ցանց է չեզոքացրել

Իսպանական ոստիկանությունը թմրանյութ վաճառողների խոշոր ցանց է չեզոքացրել` ձերբակալվել է 35 մարդ, առգրավվել է 11 տոննա հաշիշ և 150 հազար եվրո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ապրանքը պահեստավորվում էր երկրի կենտրոնական՝ Տոլեդո նահանգում: Առգրավվել է նաև 14 տրանսպորտային միջոց և 109 բջջային հեռախոս:

Վերջերս Իսպանիա հաճախ են ներմուծվում թմրանյութերի խոշոր խմբաքանակներ Եվրոպայում տարածման նպատակով: Լատինական Ամերիկայից ներմուծվում է հիմնականում կոկաին, իսկ Հյուսիսային Աֆրիկայից՝ հաշիշ: