Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը (ՊԾ ԱՊՀԽ) մտադիր է միասնական ռազմական հրամանատարություն ստեղծել:
Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Արաբական թերակղզու վեց թագավորությունների՝ Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ, Օմանի ու Սաուդյան Արաբիայի առաջնորդների ամենամյա գագաթաժողովում, որն ավարտվել է դեկտեմբերի 26-ին Մանամայում:
Հիմնադիրները կարծում են, որ դա կնպաստի այդ երկրների հավաքական անվտանգության ամրապնդմանը:
Այժմ Խորհուրդն ունի «Թերակղզու վահան» համատեղ զորակազմը, կազմված 9 հազար զինծառայողներից: Այն ստեղծվել է 1980-ականներին և տեղակայված է Սաուդյան Արաբիայում:
«Արաբական վեցնյակը», որն ունի նավթի համաշխարհային պաշարների 40 տոկոսը, մտադիր է նաև ընդհանուր շուկա ձևավորել ու արժութային միություն միասնական դրամական միավորով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





