AM
26 Դեկտեմբեր 2012 - 13:26 AMT

Սիրիական ընդդիմություն. 20 մարդ է զոհվել բանակի կողմից գյուղի գնդակոծման հետևանքով

Ըստ Սիրիայի ընդդիմության տվյալների, առնվազն 20 մարդ է զոհվել բանակի կողմից գյուղի գնդակոծման հետևանքով հյուսիսային Ռակկա գավառում:

Այս պահի դրությամբ, հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել գնդակոծությունը:

Նախօրեին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը Սբ Ծննդյան իր ուղերձում կոչ էր արել դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում, հայտնում է BBC-ին: