Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին ստորագրել է երկրի սահմանադրությունը, որն ընդունվեց երկու փուլով դեկտեմբերի 15 և 22-ին կայացած հանրաքվեի արդյունքում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Սահմանադրության նախագիծը մշակել է «Մահմեդական եղբայրներ» շարժումը, այն հիմնված է շարիաթի նորմերի վրա: Ընդդիմությունը քննադատում է սահմանադրության տեքստը, քանի որ այն սահմանափակում է բնակչության քաղաքացիական իրավունքները հանուն «կրոնական ու բարոյական նորմերի»: Մուրսին, հակառակը, սատարում է սահմանադրությանը և պնդում է, որ նրա ընդունումը կնպաստի իրավիճակի կայունացմանը երկրում, հայտնում է Լենտա.ռու-ն:





