AM
26 Դեկտեմբեր 2012 - 17:47 AMT

Իրանական ԱԳՆ պաշտոնական նախազգուշացում է հրապարակել ԱՄՆ կատարելիք ուղևորությունների «բարձր ռիսկի» մասին

Իրանական ԱԳՆ պաշտոնական նախազգուշացում է հրապարակել ԻԻՀ քաղաքացիների համար` ԱՄՆ կատարելիք ուղևորությունների «բարձր ռիսկի» մասին:

Պատճառը «իրանաֆոբիային ուղղված քաղաքականությունն է, որի արդյունքում կարող են ձերբակալվել Իրանի քաղաքացիներ», հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Ռահմին Մոհմանպարաստը, փոխանցում է MIGnews-ը: