AM
26 Դեկտեմբեր 2012 - 17:58 AMT

Մահապարտը հարձակում է գործել Աֆղանստանում ԱՄՆ ռազմաբազայի վրա

Աֆղանստանի արևելքում ամերիկյան ռազմաբազայի մոտ մահապարտը հարձակում է գործել և սպանել առնվազն 3 մարդ, հաղորդել են աֆղանցի պաշտոնական ներկայացուցիչները:

Հոստ քաղաքում Չէպմեն ճամբարի մուտքի մոտ պայթեցվել է մահապարտի ավտոմեքենա: Պայթյունի արդյունքում զոհվել է 6 թիկնապահ, ևս 7 մարդ վիրավորվել է:

Պատահարի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը, փոխանցում է MIGnews-ը: