Մահացել է 6 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են ՃՏՊ-ների արդյունքում, որոնց պատճառը վատ եղանակն է ԱՄՆ հարավային և կենտրոնական նահանգներում: Ինչպես հաղորդել են ոստիկանության ներկայացուցիչները, ՃՏՊ-ների հիմնական պատճառը մերկասառույցն է եղել:
ԱՄՆ Եղանակի ազգային ծառայության տվյալներով, ներկայումս ցիկլոնը տեղափոխվում է դեպի երկրի արևելյան ափ:
Օդերևութաբանների տվյալներով երեքշաբթի օրը Տեխաս, Լուիզիանա, Միսսիսիպի և Ալաբամա նահանգներում գրանցվել է 34 տորնադո: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





