«Հրապարակ»-ը գրել էր, որ մի շարք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվել, և չեն բացառվում պաշտոնանկություններ: Երեկ թերթը տեղեկացել է, որ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Առիթը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի խախտումն է` Ռ. Ներսիսյանը մոտ 5 տարի ձգձգել է մի քաղաքացիական գործի քննությունը: «Ի դեպ, Ռուբեն Ներսիսյանը «Կարմիր խաչի» Մխիկի` Մխիթար Մնացականյանի փեսան է»,- գրում է թերթը:





