Դեկտեմբերի 31-ին ԱՄՆ-ն կհասնի պետպարտքի շեմին, իսկ ֆինանսների նախարարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկում խուսափելու համար դեֆոլտից, եթե Կոնգրեսը չհասնցի նոր մակարդակի բարձրացնել այդ շեմը և մինչ Ամանոր չընդունի ինքնաբերական սեկվեստորի կանխման ծրագիրը:
«Նախարարությունը սկսում է արտակարգ միջոցներ ձեռնարկել, որպեսզի երկիրը կարողանա սպասարկել իր պարտավորությունները և ֆինանսավորի կառավարության աշխատանքը մինչև որ Կոնգրեսն ընդունի պետպարտքի նոր շեմը»,-հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոտի Գայթները: Այդ միջոցները հնարավորություն կտան դեֆլոտը հեռաձգել մի քանի շաբաթով:
ԱՄՆ պետպարտքի շեմը այս պահի դրությամբ կազմում է 16,394 տրիլիոն դոլար, վերջին անգամ այն բարձրացել է 2012թ. վերջում, հայտնում է «ՓՐԱՅՄ» գործակալությունը:





