AM
27 Դեկտեմբեր 2012 - 08:20 AMT

Ստամբուլի օդանավակայանում առավոտյան միանգամից երկու միջադեպ է տեղի ունեցել

Աթաթուրքի անվան Ստամբուլի օդանավակայանում հինգշաբթի առավոտյան միանգամից երկու միջադեպ է տեղի ունեցել: Յուղի արտահոսքի պատճառով շտապ վայրէջք է կատարել Բրիտանական ավիաուղիների ինքնաթիռը, որը կատարում էր Լոնդոն-Դուբայ չվերթը, հայտնում է «Հյուրիեթը»:

Անձնակազմին հաջողվել է վայրէջք կատարել, ուղևորները տարհանվել են:

Թուրքական ավիաուղիների ինքնաթիռը, որը պատրաստվում էր Ստամբուլ-Հոնգկոնգ չվերթին, բախվել է մեքենայի հետ:

Բախման արդյունքում ինքնաթիռի աջ շարժիչը լուրջ վնասվածքներ է ստացել, ուղևորները տարհանվել են:

Մի քանի ժամ անց նրանք շարունակել են թռիչքը այլ ինքնաթիռով: