AM
27 Դեկտեմբեր 2012 - 11:22 AMT

Վերին Լարսի անցակետը բացվել է ավտոտրանսպորտային միջոցների համար

Ձյան առատ տեղումների պատճառով ընդհատված երթևեկությունը Վերին Լարսի անցակետով, որը միակ ավտոճանապարհն է Ռուսաստանի ու Վրաստանի միջև, դեկտեմբերի 26-ին կրկին բացվել է երթևեկության համար, հայտնում է ԱԻՆ գլխավոր վարչությունը:

Դեկտեմբերի 24-ի երեկոյան երթևեկությունը դադարեցվել էր ձյան առատ տեղումների ու վատ եղանակային պայմանների պատճառով:

«ԱԻՆ գլխավոր վարչությունը նման որոշում է կայացրել Վրաստանի տարածքում իրավիճակի կարգավորման, ՃՏՊ-ների սպառնալիքի նվազեցման կապակցությամբ երկու ուղղություններով»,-ասվում է հաղորդագրության մեջ: