Ճապոնիայի նոր կառավարությունը կվերանայի մինչև 2040թ.միջուկային էներգիայից հրաժարվելու ծրագրերը, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Առևտրի ու արդյունաբերության նոր նախարար Տոսիմիցու Մոտեգին հայտարարել է, որ թույլ կտա վերականգնել միջուկային էներգիայի արտադրությունը, եթե ռեակտորները անվտանգ ճանաչվեն փորձագետների կողմից:
Անցյալ տարի Ֆուկուսիմա-1-ի վթարից հետո նախկին կառավարությունը կոչ արեց լիովին հրաժարվել միջուկային էներգիայից:





