AM
27 Դեկտեմբեր 2012 - 15:20 AMT

Եգիպտոսի գլխավոր դատախազը կարգադրել է նախկին նախագահ Մուբարաքին տեղափոխել ռազմական հոսպիտալ

Եգիպտոսի գլխավոր դատախազը կարգադրել է նախկին նախագահ Մուբարաքին տեղափոխել Կահիրեի ռազմական հոսպիտալ, հինգշաբթի օրը հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Գլխավոր դատախազը որոշում է կայացրել հատուկ բուժհանձնաժողովի խորհրդով, որը ձևավորվել էր իր իսկ կողմից` դատապարտված նախագահի առողջական վիճակը ստուգելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախկին նախագահի առողջական վիճակը վատթարացավ լոգասենյակում ընկնելուց հետո՝ նա վնասեց մի քանի ող և գլուխը: Դրանից հետո նրա իրավապաշտպանը դիմել էր երկրի գլխավոր դատախազին` խնդրելով դիտարկել նախկին նախագահին բանտից հիվանդանոց տեղափոխելու հարցը: