AM
27 Դեկտեմբեր 2012 - 15:21 AMT

Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներին թույլ կտա այցելել «Փարչին» ռազմաբազա` տարածաշրջանային խնդիրների լուծումից հետո

Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հսկիչներին թույլ կտա այցելել « Փարչին» ռազմաբազա, որտեղ, գործակալության տվյալներով, իրականացվում են իրանական միջուկային ծրագրի աշխատանքները, եթե Իրանը զերծ մնա միջտարածաշրջանային սպառնալիքներից, հինգշաբթի հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` հղելով իրանական ԶԼՄ-ներին:

«Եթե Իրանի դեմ միջտարածաշրջանային սպառնալիքները վերանան, ապա ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հնարավորություն կունենան այցելել «Փարչին»,-ասել է ԻԻՀ ԱԳ փոխնախարարը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: