AM
27 Դեկտեմբեր 2012 - 14:33 AMT

ԱՄՆ «Ջոն Սթենիս» ավիակիրը մտել է Պարսից ծոց

Արաբական ծովում մարտական հերթապահություն իրականացնող ամերիկյան ատոմային «Ջոն Սթենիս» ավիակիրը հրթիռակիր «Մոբայլ բեյ» նավի ուղեկցությամբ, անցնելով Օրմուզի նեղուցը, մտել է Պարսից ծոց, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես հայտնել է ԱՄՆ ՌԾՈւ տեղեկատվական ծառայությունը, ներկայումս ավիակիրը խարիսխ է գցել ԱՄԷ Դեբել Ալի նավահանգստում: