AM
27 Դեկտեմբեր 2012 - 17:22 AMT

ՀԱՄԱՍ-ը մահապարտ-ահաբեկիչների հարձակումների քարոզարշավ կսկսի` իսրայելական բնակավայրերին ի պատասխան

Երուսաղեմում ՀԱՄԱՍ-ի բյուրոյի ղեկավար Ահմեդ Աբու Հալիբան հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը մահապարտ-ահաբեկիչների հարձակումների քարոզարշավ կսկսի` Երուսաղեմում և Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի կառուցմանն ի պատասխան, հաղորդում է MIGnews-ը:

Հալիբան կոչ է արել «բոլոր պաղեստինյան խմբակցություններին վերսկսել ինքնասպանությունները»: