AM
27 Դեկտեմբեր 2012 - 17:23 AMT

ՌԴ ԱԳ նախարար. Իրանի և «վեցնյակի» բանակցությունները հեռանկարային են

Միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունները հեռանկարային են, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով, վերջին տարվա ընթացքում հաջողվել է գտնել ընդհանրություններ և որոշակիորեն մոտեցնել դիրքորոշումները:

Դրա հիման վրա պետք է առաջ շարժվել: Դրական արդյունքների համար քրտնաջան և համառ աշխատանքն է անհրաժեշտ: