AM
28 Դեկտեմբեր 2012 - 05:52 AMT

Լահդար Բրահիմի. Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը համաձայն են երկրում խաղաղապահների առկայությանը

Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը համաձայն են երկրում խաղաղապահների առկայությանը: Այս մասին հինգշաբթի օրը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին:

ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացը հիշեցրել է, որ Սիրիայում ցանկացած առաքելություն սկսելու համար կպահանջվի ԱԽ-ի համապատասխան որոշումը:

Բրահիմին նաև հիշեցրել է, որ շաբաթ օրը կժամանի Մոսկվա, որտեղ ՌԴ ԱԳ նախարարի հետ կքննարկի համընդհանուրսիրիական երկխոսության մեկնարկին ուղղված ջանքերը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: