Ձնաբուքը և հորդառատ անձրևները, որոնք տեղում են երկրի հյուսիս-արևելյան և կենտրոնական շրջաններում, առնվազն 16 մարդու մահվան պատճառ են դարձել: Բացի այդ, վատ եղանակի պատճառով ավելի քան 200 հազար ամերիկացիներ առանց էլեկտրականության են մնացել:
Երկրի որոշ նահանգներում գրեթե կես մետր ձյուն է եկել: Նախօրեին ԱՄՆ-ում չեղյալ են հայտարարվել ավելի քան 1,5 հազար չվերթեր, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





