AM
28 Դեկտեմբեր 2012 - 05:59 AMT

Ճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ի, ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Ճանապարհի որոշ հատվածներում մերկասառույց է: