AM
28 Դեկտեմբեր 2012 - 13:52 AMT

ԶԼՄ-ներ. Սիրիական ՌՕՈւ երկու գեներալներ փախել են Թուրքիա

Սիրիական ՌՕՈւ երկու գեներալներ փախել են Թուրքիա: Թուրքական իշխանությունները նրանց ուղարկել են ռազմական ճամբար, որտեղ գտնվում են այլ սիրիացի դասալիքներ, հայտնում է Associated Press-ը, թուրքական ԱԳՆ ներկայացուցիչների վրա հղումով: Ըստ գործակալության, գեներալները կարող էին փախչել Էլ Մաննահ ռազմակայանից, որը գտնվում է թուրքական սահմանից ոչ հեռու:

Այլ աղբյուրներից այս տեղեկատվությունը չի հաստատվել: Ըստ ԶԼՄ-ների, Սիրիայում զինված հակամարտության սկզբից երկրից հեռացել են տասնյակ բարձրաստիճան զինվորականներ: