Սիրիական ընդդիմադիր ուժերի նախագահ Մուազ ալ Հատիբը հայտարարել է, որ հրաժարվում է մեկնել Մոսկվա բանակցությունների, հայտնել է «Էխո Մոսկվին», գրում է «Ինտերֆաքսը»:
Ըստ տեղեկատվության, սիրիացի ընդդիմադիրները վրդովված են ՌԴ իշխանությունների դիրքորոշմամբ Սիրիայի հակամարտության վերաբերյալ և ներողություն են պահանջում Մոսկվայից:
Մինչդեռ շաբաթ օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ ու ԱՊԼ Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին Մոսկվայում կքննարկեն սիրիական կարգավորման հարցերը:





