AM
29 Դեկտեմբեր 2012 - 10:59 AMT

Լավրովը գտնում է, որ Սիրիայի ճգնաժամը քաղաքական մեթոդներով հաղթահարելու հնարավորություն դեռ կա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գտնում է, որ Սիրիայի ճգնաժամը քաղաքական մեթոդներով հաղթահարելու հնարավորություն դեռ կա, գրում է «Ինտերֆաքսը»:

«Մենք միասնական ենք այն հարցում, որ քաղաքական կարգավորման հասնելու հնարավորությունը դեռ պահպանվում է»,-ասել է նա ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Սիրիայում արդեն 1,5 տարի է շարունակվում են բախումները կառավարական ուժերի և զինված ընդդիմության միջև: Ըստ իրավապաշտպանների, արդեն 45 հազար մարդ է զոհվել: