AM
29 Դեկտեմբեր 2012 - 12:00 AMT

2012-ի ամենատարածված բառը Ապոկալիպսիսն է եղել

Global Language Monitor կազմակերպությունը, որը հետևում է համաշխարհային թրենդներին ինտերնետում, հրապարակել է 2012 թվականի ամենահաճախ օգտագործվող բառերը, արտահայտություններն ու անունները:

Ըստ կազմակերպության, անցնող տարվա գլխավոր բառը Ապոկալիպսիսն էր և նրա հոմանիշները՝ «աշխարհի վերջը» , «Արմագեդդոն. և այլն: Դրա հետ էին կապված նաև այնպիսի նորամուտ բառերը, ինչպիսիք են «օբամագեդդոնը» ԱՄՆ ընտրությունների հետ կապված կամ «եվրագեդդոնը» կապված Եվրոպայի ճգնաճամի հետ:

2012թ. ցանցում ամենահաճախ օգտագործվող արտահայտությունը եղել է Gangnam Style՝ դա հարավկորեացի ռեպեր Psy-ի երաժշտական կոմպոզիցիայի անվանումն է:

2012-ի ամենամեծ տարածումը ստացած անուններն ու անվանումներն են՝ Նյութաունը՝ ԱՄՆ այն քաղաքը, որտեղ հանցագործը 27 մարդ սպանեց, ինչպես նաև Մալալա Յուսուֆզայը՝ պակիստանցի աղջիկը, որին թալիբները փորձեցին սպանել կրթությունը տարածելու նրա ջանքերի համար, հայտնում է Լենտա.ռու-ն: