AM
29 Դեկտեմբեր 2012 - 11:48 AMT

Բրահիմի. Ժնևյան պայմանավորվածություններում, հնարավոր է, որոշակի փոփոխություններ կատարվեն

ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հնարավոր է համարում ժնևյան պայմանավորվածությունների հնարավոր փոփոխությունները: Այս մասին նա հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

«Անհրաժեշտ է լրջորեն աշխատել: Ժնևյան պայմանավորվածությունները սիրիական կարգավորման հիմնական մեխանիզմներն են»,-ասել է նա:

Ընդ որում, Լավրովն ընդգծել է, որ անհրաժեշտ է «գործողությունների խմբում» ներառել Սաուդյան Արաբիան և Իրանը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: