AM
29 Դեկտեմբեր 2012 - 13:11 AMT

Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 5 մարդ

Պակիստանի հարավում ավտոբուսի պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 40-ը վիրավորվել են, փոխանցում են ՌԻԱ Նովոստին` հղելով Press TV հեռուստաալիքին:

Geo TV հեռուստաալիքը հրապարակել է կադրեր դեպքի վայրից, որտեղ երևում է, որ ավտոբուսը ամբողջովին ոչնչացվել է: Ոչ մի ահաբեկչական կազմակերպություն առայժմ իր վրա չի վերցրել պայթյունի համար պատասխանատվությունը:

Վերջերս պակիստանցի թալիբները և սունի ծայրահեղականները հաճախակիորեն ահաբեկչություններ են իրականացնում Պակիստանի տարածքում, դրանց արդյունքում վերջին տարիների ընթացքում զոհվել են հարյուրավոր մարդիկ: