AM
7 Հունվար 2013 - 12:10 AMT

Վերին Լարսը կրկին փակ է ձյան առատ տեղումների պատճառով

Ռուսաստանը Վրաստանի հետ կապող ավտոճանապարհը փակ է տրանսպորտի երթևեկության համար Վրաստանի տարածքում ձյան առատ տեղումների պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երթևեկությունը Վերին Լարսի անցակետով արգելված է:

Ավտոճանապարհը վերջին մի ամսվա ընթացքում բազմիցս է փակվել ավտոտրանսպորտի համար վրացական կողմի խնդրանքով՝ Խաչի լեռնանցքում եղանակային վատթարացող պայմանների պատճառով: