Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները հաղորդել են Եգիպտոսի կառավարության հետ երկրի տնտեսական ռազմավարության մասին «արդյունավետ» բանակցություններ վարելու մասին, հաղորդում է Reuters-ը:
Առաջիկայում Եգիպտոս կայցելի մասնագետների պատվիրակություն, որը կքննարկի վարկի տրամադրման տեխնիկական դետալները:
4.8 մլրդ դոլար արժողությամբ վարկային պայմանագրի մասին հարցը նախատեսվել է քննարկել 2012-ի դեկտեմբերի սկզբին, բայց այն հետաձգվել է Եգիպտոսում քաղաքական անկայունության հետ կապված:





