Այսօր՝ ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 20 տան պատն ու տանիքի մի հատվածը: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:





