AM
8 Հունվար 2013 - 07:24 AMT

Սիդնեյի ԱԷԿ-ի ենթակայանում հրդեհ է բռնկվել, ռեակտորները չեն տուժել

Հրդեհն առաջացավ հունվարի լույս 8-ի գիշերը տրանսֆորմատորային ենթակայանում ԱԷԿ տարածքում, որը գտնվում է Սիդնեյից դեպի հարավ, ըստ հրշեջ ծառայության, կրակը մարվել է, ռեակտորները չեն տուժել, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Lucas Heights ԱԷԿ-ում: Բռնկման պատճառները պարզվում են: Այժմ Ավստրալիայում սաստիկ շոգ է հաստատվել, սակայն Ավստրալիայի միջուկային հետազոտությունների կազմակերպությունը հայտնել է, որ, հավանաբար, տեղի ունեցավ էլեկտրահաղորդիչ լարերի բռնկում: