AM
8 Հունվար 2013 - 07:53 AMT

Սելիմի լեռնանցքը և հանրապետական նշանակության մի շարք ճանապարհներ դեռ փակ են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 10.15-ի դրությամբ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Թալին-Գյումրի, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Եղվարդ-Հարթավան ճանապարհները և Սելիմի լեռնանցքը:

Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: