AM
8 Հունվար 2013 - 11:23 AMT

Վրաստանը չորս տարվա ընթացքում կանցնի պրոֆեսիոնալ բանակի համակարգին

Վրաստանը փուլ առ փուլ չորս տարիների ընթացքում կանցնի պրոֆեսիոնալ բանակի համակարգին, հայտարարել է տեղի ԶԼՄ-ներին երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: «Մենք պլանավորում ենք ամբողջական ծավալով անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի չորս տարի անց: Փուլ առ փուլ զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի մինչև 12 ամիս, որից հետո մենք լիովին կանցնենք պայմանագրային համակարգի»,- ասել է նա:

Նախարարի խոսքով, ոչ ոք չպետք է բանակում «բռնի ուժով» ծառայի, և ընդհանրապես այն պետք է համալրվի պրոֆեսիոնալ կրթությամբ մարդկանցով:

Ներկա պահին Վրաստանում գործում է խառը զինվորական ծառայության համակարգ, այսինքն պայմանագրային զինծառայողների և նորակոչիկների: