AM
8 Հունվար 2013 - 11:21 AMT

Աֆղանցի զինվորականի համազգեստով անհայտը սպանել է բրիտանացի զինվորին

Աֆղանստանի Գիլմենդ գավառում աֆղանական զինվորականի համազգեստով անհայտը սպանել է բրիտանացի զինվորին: Եվս մի քանի բրիտանացի զինծառայողներ վիրավորվել են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի, հարձակվողը նույնպես զոհվել է:

Անցած տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի շուրջ 60 զինծառայողներ են զոհվել նմանատիպ հարձակումների արդյունքում: Նման միջադեպերը անվստահություն են սերմանել միջազգային ուժերի զինվորականների շրջանում, որոնք մարզում են աֆղան զինվորականներին «Թալիբանի» դեմ պայքարելու համար: