Հունվարի 6-ին Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու 64-րդ կիլոմետրին իրար են բախվել «Hyundai Accent» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալների՝ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են 5 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 4-ը՝ Մկրտչյան Դավիթ Նորայրի (ծնված՝ 1977թ.), Արևշատյան Աշխեն Մայիսի (ծնված՝ 1991թ.), Արևշատյան Սուսաննա Կարենի (ծնված՝ 1958թ.) և Արևշատյան Մայիս Լյուդվիկի (ծնված՝ 1954), տեղում մահացել են: Ուղևորներից Արևշատյան Լիանան (ծնված՝ 1978թ.) տեղափոխվել է Կունգուր քաղաքի հիվանդանոց:
Ինչպես հաղորդում են Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Պերմի մարզի ճանապարհային ոստիկանությունից՝ ավտովթարի մեղավորը եղել է «Hyundai»-ի վարորդը, ով տեղում մահացել է:
Նա փորձել է շրջանցել «ՄԱԶ» մեծ բեռնատարը, արդյունքում հայտնվել է հանդիպակաց գոտում և ճակատային մասով հարվածել «ՎԱԶ 2110»-ին:





