ԱՄՆ-ն մտադիր չէ ճանաչել Պաղեստինյան ազգային վարչակազմը որպես Պաղեստինի Պետություն, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Հայտարարությունն արվել է ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանելու ՊԱՎ ղեկավար Մահմուդ Աբբասի՝ վերջին հրամանը, ըստ որի ՊԱՎ-ն վերանվանվում է «Պաղեստինի պետության»:
Դիվանագետը պատասխանել է. «Չի կարելի պետություն ստեղծել պարզ հռետորության, պիտակների և անվանումների հիման վրա: Այն կարելի է ստեղծել միայն երկկողմ բանակցությունների համատեքստում և միջոցով»: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:





