Հնդկական բանակի երկու զինվոր է զոհվել պակիստանցի զինվորականների հարձակման արդյունքում Հնդկաստանի ԶՈւ պահակակետի վրա Քաշմիր վիճահարույց նահանգում, հայտնում է հնդկական NDTV ալիքը:
Հարձակման է ենթարկվել Սոնա Գալի պահակակետը Մենդհար հատվածում: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Կիրակի օրը Պակիստանի իշխանությունները հայտարարեցին, որ հնդիկ զինծառայողները հատել են հսկողության սահմանը Քաշմիրում և հարձակվել Պակիստանի բանակի անցակետի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:





