AM
8 Հունվար 2013 - 17:16 AMT

Ֆրանսիայի ԱԳ նախարար. Ասադը կոտորում է սեփական ժողովրդին

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Թվիթթերում սիրիացի նախագահի վերջին ճառին ի պատասխան գրել է, որ բոլորը գիտեն, որ «Ասադը կոտորում է սեփական ժողովրդին, և վերջինիս խղճուկ բառերից դատելով՝ նա խուլ ու համր է»:

Լորան Ֆաբիուսի խոսքով, «լավագույնը, ինչ կարելի է սիրիացիներին մաղթել 2013-ին, բռնապետից ազատվելն է»:

Ֆրանսիացի դիվանագետը նշել է նաև, որ Ասադի հրաժարականը նախկինի պես երկրում իշխանությունը խաղաղ կերպով փոխանցելու անխուսափելի նախապայման է, փոխանցում է IRIB-ը: