AM
9 Հունվար 2013 - 06:46 AMT

2012-ին ՉԺՀ-ում ավելի քան 160 հազար պաշտոնյաներ պատժվել են կոռուպցիայի և կաշառք վերցնելու համար

2012-ին ավելի քան 160 հազար չինացի պաշտոնյաներ պատժվել են կոռուպցիայի համար, չորեքշաբթի օրը լրագրողներին հաղորդել է ՉԺՀ Կոմկուսի կարգապահության ստուգման հարցերով կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Ցույ Շաոպենը:

Հետաքննություններից հետո պետական գանձարան է վերադարձվել 1,3 մլրդ դոլար:

Ցույ Շաոպենը հավաստիացրել է, որ հանձնաժողովը կշարունակի հետևել և ստուգել բոլոր նրանց, ովքեր կկասկածվեն կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման և կոռուպցիայի մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: