AM
9 Հունվար 2013 - 06:10 AMT

Սելիմի լեռնանցքը և Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը փակ են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 9-ին` ժամը 09.45-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը և Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը:

Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Արթիկ-Մանթաշ-Ալագյազ, Թալին-Մարալիկ-Գյումրի, Քուչակ-Ապարան-Սպիտակ, ինչպես նաև Կոտայքի եւ Գեղարքունիքի ավտոճանապարհները: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: