AM
9 Հունվար 2013 - 06:24 AMT

Արմեն Աշոտյանը կօգնի առատ ձյան պատճառով քննություններին չմասնակցած մարզաբնակ ուսանողներին

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կաջակցի առատ ձյան պատճառով քննություններին չմասնակցած մարզաբնակ ուսանողներին: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանրապետությունում տեղացող առատ ձյունը պատճառ է դառնում մարզաբնակ ուսանողների անհագստության` մայրաքաղաքի բուհերում քննություններին մասնակցելու համար խոչընդոտներ ստեղծելով, և այն մարզաբնակ ուսանողները, որոնք չեն կարողացել մասնակցել քննություններին ձյան պատճառով, թող չանհանգստանան: «Հարկ եղած դեպքում ՀՀ ԿԳՆ-ն կմիջնորդի բուհերում ծագած խնդիրները լուծելու համար»,-խոստացել է նախարարը: