AM
9 Հունվար 2013 - 07:15 AMT

Եվս երկու օր. ձյունը կդադարի հունվարի 11-ին

Այսօր Հայաստանում եղանակը կպայմանավորվի հարավ-արևմտյան հզոր տեղումնաբեր զանգվածի ազդեցությամբ:

Հանրապետության ամբողջ տարածքում պարբերաբար սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հայտնում է «Հայպետհիդրոմետ» ծառայությունը:

Սպասվում է քամի` 18-20մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում` բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին սպասվում է դժվարանցանելիություն և մերկասառույց:

Երևանում այսօր կդիտվի ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում է ձյուն, հավանական է մերկասառույցը, հնարավոր է քամի 7-10 մ/վ արագությամբ:

Հունվարի 11-ին ձյունը կդադարի: