Մայրաքաղաքում վաղ առավոտից կրկին աշխատանքի են անցել ձյուն մաքրող մեքենաները: Երևանի ողջ տարածքում իրականացվում են ձնամաքրման, ճանապարհների մշակման աշխատանքներ, երթուղայինները աշխատում են սովորական ռեժիմով, խցանումներ չկան: Քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հատկապես մայրաքաղաքի բարձրադիր վայրերում ձյունը անըդհատ մաքրվում է, քանի որ, սովորաբար, այնտեղ տեղումներն ավելի առատ են լինում և դժվարանում է երթևեկությունը:





