AM
9 Հունվար 2013 - 11:33 AMT

Եղվարդ-Արագյուղ-Բուժական ճանապարհահատվածը բացվել է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ ժամը 14.45-ի դրությամբ բացվել է Եղվարդ-Արագյուղ-Բուժական ճանապարհահատվածը։

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Նշենք, որ առատ տեղումների պատճառով վերջին երկու օրվա ընթացքում դժվարանցանելի են դարձել հանրապետության մի շարք ճանապարհներ: Սելիմի լեռնանցքը փակ է: