Ոչ գործադիր, ոչ օրենսդիր իշխանությունը ոչինչ չեն անում աղանդների տարածումը կանխելու, օրինախախտման դեպքերը հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ: 2012 թվականն ամփոփելով` այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:
Նրա խոսքով աղանդավորները միավորվում են մի թաղամասում, փողոցում բոլոր տներ գնում (Նոր Խարբերդ) ու նույնիսկ իրավապահ մարմինները չեն կարողանում այդ տարածք մտնել: Կամ աղանդի հարող 12 տարեկան երեխան ինքնասպանություն է գործում, որը բնորոշվում է կենցաղային: Կամ մրցանակաբաշխություններ են կազմակերպում ու Սփյուռքի նախարարին լավագույնը ճանաչում:
«Աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը եվրոպական երկրներում խիստ վերահսկվում են օրենքով, իսկ մեզ Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տալիս խստացնել օրենքները կամ նորերն ընդունել: Սրանից բացի հենց պետական, իրավապահ, դատական մարմիններում աղանդավորներ կան»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:





