AM
9 Հունվար 2013 - 13:11 AMT

Չինական պարբերականի լրագրողները իշխանությունների հետ համաձայնության են եկել գրաքննության վերաբերյալ

Չինական Southern Weekly պարբերականի լրագրողները հունվարի 8-ի երեկոյան իշխանությունների հետ համաձայնության են եկել գրաքննության վերաբերյալ, հաղորդում է Financial Times-ը՝ հղելով աշխատակիցների ներքին նամակագրությունը:

Պարբերականի լրագրողներն այլևս ստիպված չեն լինի համաձայնեցնել իրենց նյութերի թեմաները և հոդվածները ներկայացնել գրաքննադատներին: Պարբերականի աշխատակիցները, ովքեր մասնակցել են բողոքի ակցիաներին, չեն պատժվի: